Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ՋԱՎԱԽՔԻ ԴԵ՞Մ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ՋԱՎԱԽՔԻ ԴԵ՞Մ
07.06.2011 | 00:00

Միջազգային կենդանաբանական բյուրոն տվյալներ է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի համապատասխան ինստիտուտների լաբորատորիաներում վրաց-ամերիկյան գիտնականների խումբը 2004-ից գաղտնի աշխատանքներ է իրականացրել տարատեսակ մանրէների ստեղծման և որոշակի վայրերում դրանց տարածման ուղղությամբ: Օրինակ, աշխատանքներ են տարվել խոլերայի հարուցիչի ու դրա նոր տեսակների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հավելելով, որ միջազգային կենդանաբանական բյուրոն այս փաստերը հաստատել է Վրաստանի տարածքի քաղցրահամ ջրերի չորս տեղամասերից և Սև ծովի ափամերձ հատվածից վերցրած ջրային պաշարների ուսումնասիրության արդյունքում: Հետազոտվել է ջրի 278 նմուշ, որոնցում առկա են եղել ինը տարբեր տեսակի «Vibrio cholerae», այսինքն` խոլերայի հարուցիչներ։
Բյուրոյի տարածած արձանագրության համաձայն` եթե կարճ ժամանակահատվածում տարածվում է համաճարակը, մահացության թիվն աճում է 50 %-ով, ու դրանով հանդերձ արդյունավետ պատվաստանյութն այդպես էլ չի հայտնաբերվում, խոլերան դիտարկվում է որպես կենսաբանական զենք։
Բուլղարական ինտերնետային կայքերն իրենց հերթին փոխանցում են, որ գիտնականների խումբն այդ ամենն իրականացրել է կենսաբանական զենքի տարածումը կանխարգելող ծրագրի անվան տակ:
Այսպիսով, վրաց-ամերիկյան գիտնականների «համագործակցության» արդյունքում Վրաստանում սկսել են ի հայտ գալ տարաբնույթ հիվանդություններ. աֆրիկյան խոզի ժանտախտի տեղային դրսևորումներ, խոզի գրիպ, որից անցած տարի 21 մահվան դեպք է գրանցվել: Իսկ այս տարվա սկզբին Վրաստանում սկսել է տարածվել մի նոր` H3N2 գրիպի վիրուսը:
Այս տեղեկությունն առավելապես անհանգստացնող է մեզ համար. պարզվում է, արհեստածին հիվանդությունների բռնկումը հիմնականում տարածվում է Ջավախքում: Միջազգային լրատվամիջոցները, ի դեպ, հիշեցնում ու ընդգծված շեշտում են, որ հիշյալ տարածքում բնակչության գերակշիռ մասն ազգությամբ հայ է։
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ